ԳՐԻՄԱՆ ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում 18-40 տարեկան տղամարդկանց.
Ճարտարագետ — էլեկտրատեխնիկական ուղղության մասնագիտացմամբ — 1 հոգի:
Աշխատանքը՝ օբյեկտների ցածր լարման ազդանշանային համակարգերի նախագծում և
իրականացում:
Ճարտարագետ — մեխանիկական ուղղության մասնագիտացմամբ — 1 հոգի:
Աշխատանքը՝ օբյեկտների հրդեհաշիջման համակարգերի նախագծում և իրականացում:
Պահանջները՝ ռուսերենի բավարար, անգլերենը՝ ցանկալի է, MS Office, AutoCad, ցանկալի է Revit:
Փորձը՝ ցանկալի է, բայց ոչ պարտադիր: Նոր բան սովորելու ունակություն և ցանկություն, թիմում
աշխատելու կարողություն:
Մոնտաժողողներ — 2 հոգի:
Պահանջները՝ ձեռքի շնորհք՝ էլեկտրական ձեռքի գործիքներ աշխատեցնելու, հաղորդալար, խողովակաշար մոնտաժելու հմտություններ:
Փորձը՝ ցանկալի է, բայց ոչ պարտադիր: Նոր բան սովորելու ունակություն և ցանկություն, թիմում
աշխատելու կարողություն:
Հիմնական աշխատավայրը՝ Երևան, Արաբկիրի շրջան:
Աշխատաժամերը՝ 5 օր 9:00-18:00, հազվադեպ, պատվիրատուի պնդմամբ ոչ աշխատանքային օրերին ու ժամերին:
Աշխատավարձը՝ քննարկելի անհատական զրույցի վերջում:
Ինքնակենսագրականներն ուղարկել info@griman.am էլ.փոստով: