(+374) 91 31-52-82

https://griman.am/ ԳՐԻՄԱՆ ՍՊԸ

ՀՏՀ

 

 

Կարո՞ղ ենք հրավիրել Ձեր մասնագետին մեր տան կամ օբյեկտի պահպանության հարցը տեղում քննարկելու համար:

պատասխան

Այո: Զանգահարեք կամ գրեք մեզ` նշելով Ձեր հասցեն եւ հեռախոսի համարը: Մեր մասնագետը սեղմ ժամկետում կկապվի Ձեզ հետ եւ կպայմանավորվի այցելության մասին:

Որքա՞ն կարժենա մեր տարածքը (կամ բնակարանը, ավտոտնակը, առանձնատունը եւ այլն) անվտանգության համակարգով ապահովելը:

պատասխան

Ձեր հարցի պատասխանը կախված է բազմաթիվ հանգամանքներից: Արժեքը կարող է ձեւավորվել միայն խնդրին հանգամանորեն ծանոթանալուց եւ տարբերակված առաջարկների (արտադրման երկիր, որակ, հնարավորություններ) քննարկումից հետո:

Ինչպե՞ս է կատարվելու տեղադրված անվտանգության համակարգի շահագործումը:

պատասխան

Համակարգի տեղադրումից հետո մեր մասնագետները կիրականացնեն դրա շահագործման հետ կապված որոշակի հրահանգավորում, իսկ բարդ համակարգերի դեպքում` նաեւ ուսուցում: Կտրամադրվեն առանձին սարքերի օգտագործման ձեռնարկներ: Այն կազմակերպություններին, որոնց մոտ տեղադրվում է բարդ, բազմաֆունկցիոնալ համակարգ, մենք խորհուրդ ենք տալիս սահմանել անվտանգության համակարգի շահագործման գործառույթ եւ ամրագրել այն որեւէ աշխատակցի: 

Ինչպե՞ս և ու՞ր է հաղորդվում «տագնապ» ազդանշանը:

պատասխան

«Տագնապ» ազդանշանը կարող է հաղորդվել ոստիկանություն և (կամ) ստացվել օբյեկտը տնօրինող անձանց կողմից քաղաքային և բջջային  հեռախոսակապով, ինչպես նաև կարճ հաղորդագրությունների (SMS) տեսքով:

Իրականացվու՞մ է արդյոք տեղադրված անվտանգության համակարգերի սպասարկում:

պատասխան

Այո: Մեր կողմից նախագծված եւ իրականացված անվտանգության համակարգերի համար գործում է վեց ամիս ժամկետով անվճար, շուրջօրյա սպասարկում: Այն ներառում է անսարքությունների հայտ բերման, րացուցիչ կարգաբերման, ծրագրային միջոցների թարմացման եւ պրոֆիլակտիկ աշխատանքների իրականացում: Հետագա սպասարկումը կարող է իրականացվել պայմանագրային հիմունքով:

Իրականացնու՞մ եք այլ կազմակերպությունների կողմից տեղադրված անվտանգության համակարգերի սպասարկում:

պատասխան

Միայն խիստ անհրաժեշտության դեպքում, քանի որ կան որոշ տեխնիկական և ծրագրային բարդություններ, ինչի հետեևանքով այն շատ աշխատատար է և պատվիրատուի համար ֆինանսապես ոչ ձեռնտու:

Գործու՞մ է արդյոք տրամադրված սարքերի եւ սարքավորումների շահագործման երաշխիքային ժամկետ:

պատասխան

Այո: Վաճառված սարքերի ու սարքավորումների համար նախատեսվում է վերանորոգման կամ նորով փոխարինման երաշխիք, որի ժամկետը կախված է տվյալ ապրանքի տեսակից եւ, որպես կանոն, կազմում է 12 ամիս:

Ինչպե՞ս վարվեմ եթե չեմ գտել իմ հարցի պատասխանը:

պատասխան

Գրեք մեզ կամ զանգահարեք ցանկացած հարցով: Մենք հաճույքով և հնարավորին չափ արագ կպատասխանենք Ձեզ: